«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հասել ենք մի սահմանագծի, որից վերադարձ չկա

Հասել ենք մի սահմանագծի, որից վերադարձ չկա
01.12.2023 | 07:28

Նայեք այս դեմքերին։ Կգտնե՞ք խորհրդային (совок) դաջվածք կամ ազգային ընկվաճության նշան այս լուսանկարում, որն արվել է 1985 թ․ Մոսկվայի մերձակայքում (երևի ամենա֊«սավոկը» իմ դեմքն է, քանի որ իմ հրամանատարության ներքո 130 հոգու պատասխանատվություն ունեմ)։

Ո՛չ իհարկե, քանի որ դրանք բացառապես գոյություն չեն ունեցել համենայն դեպս, Խորհրդային Միության վերջին տասնամյակներում։

Բա ինչո՞ւ եք հանդուրժում լավայի նման մեր գլխին թափվող այն կատաղի քարոզչությունը, որը ներկայացնում է ԽՍՀՄ-ը որպես բռնապետություն, աննորմալ՝ ցնդած ռեժիմ ու ազգերի բանտ։ Չէ՞ որ այդ քարոզչությունը լսում են դեռահաս սերունդները, որոնք կմտածեն, որ շարունակական պատմություն չենք ունեցել, դրա համար էլ տեղին են այն խայտառակ էքսպերիմենտները, որոնք տեղի են ունենում այս օրերին։

Չափազանցնո՞ւմ եմ։ Ամենևի՛ն։ Դուք միացրեք ձեր հեռուստացույցը և ռադիոն ու կտեսնեք, թե ինչպես է լավայի նման թափվում այս կատաղի ու սանձարձակ քարոզչությունը։ Հ1, 1in TV, Boon TV, Freenews, Շանթ TV, էլ ո՞րը թվարկես։

Գեբելսը կնախանձեր այս կարգի քարոզչամեքենային։

Ամբողջ օրը էկրաններում և եթերներում պիղծ խեղկատակն է․․․

Մենք հասել ենք մի սահմանագծի, որից վերադարձ չկա։

Մեզ կազմակերպված կտրատում՝ մանրացնում և քշում են գլոբալիստական խառնարան՝ օրուելյան անասնաֆերմա, ուր չկա ազգ, հավատք, սեռ, սեփականություն․․․

Արդյո՞ք ազգային ու հայրենի մարմնի սարսափելի կորուստների նկատմամբ մեր լռությունը՝ հակադեցության բացակայությունը վկայություն չէ, որ մենք անցնում ենք այդ սահմանագիծը, կներեք արտահայությունս համար, էշ-էշ նայելով միայն մեր առաջ նետված կերակրի թափոններին։

Հ․Գ․ Նման գրառումները չպետք է վախեցնեն և հուսահատեցնեն։ Սրանք ահազանգեր ու զգուշացումներ են:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 11462

Մեկնաբանություններ